Մեր Մասին

CopyՍՊՐԻՆՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆԸ հիմնադրվել է 2009թ նպատակ ունենալով լուծել մարքեթինգային բազմաթիվ խնդիրներ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Ունենալով մեր կազմում  հմուտ ՏՏ եւ մարքեթինգի ոլորտի մասնագետներ մեր առաքելություններից է ներկայացնել համաշխարհային բիզնեսում արդեն ընդունված էլեկտրոնային մարքեթինգային ծառայություններ:

Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային մարքեթինգի, մասնավորապես գովազդի արդյունավետությունը անհամեմատ առավել բարձր է քան ավանդական գովազդի միջոցները:

Սպրինտ Էլեկտրոնային Մարքեթինգային Կենտրոնը իր գործունեության ընթացքում համագործակցում է խոշոր, մանր և միջին բիզնեսի ինչպես նաև արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ: Մեր արհեստավարժ և թափանցիկ աշխատանքի շնորհիվ մեզ հետ համագործակցում են 50-ից ավելի գործընկերներ:

Առաջնորդվելով ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿԸ սկզբունքով մենք նպատակ ունենք մեր ծառայության միջոցով նոր մեկնարկ տալ Ձեր բիզնեսին և բարձրացնել Ձեր կազմակերպության կոմերցիոն արդյունավետությունը, որը ուղղակի հետևանք կդառնա մեր երկարատև համագործակցությունը:

Սպրինտ կենտրոնն առաջարկում է ետ չմնալ համաշխարհային բիզնեսի ներկայացուցիչներից, ովքեր արդեն վաղուց իրենց մարքեթինգային գերակա ուղություններից են դարձրել էլեկտրոնային մարքեթինգը:
Եվ այսպես համագործակցելով մեզ հետ դուք կունենաք.
- Ձեր հաճախորդին ծանուցելու արագ եւ մատչելի միջոց՝ SMS ծանուցում
- Ձեր կայքի ստեղծումից  մինչեւ այցելուներով ապահովում,
- Բլոգի միջոցով կիմանաք կարծիքներ, առաջարկներ եւ քննարկումներ Ձեր բիզնեսի վերաբերյալ
- Բաներային եւ կոնտեքստային գովազդ ամենաայցելվող կայքերում


Մուտք
Անուն:
Գաղտնաբառ:
Որոնում